Ոստիկանները կանխել են սպանության փորձը դպրոցի բակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2012 13:09
Հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Լևոն Գ.-ին:
Պարզվել է, որ նա դպրոցի բակում փորձել է խեղդելու միջոցով սպանել 1959 թ. ծնված Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ոստիկանների կողմից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply