Իրանի քաղաքացին Մեղրի-Երևան ճանապարհին ողնաշարի վնասվածք է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2012 12:28
Հուլիսի 10-ին, ժամը 19.50-ին,  ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ողնաշարի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվելլ Իրանի Իսլամական Հանրապետության 26-ամյա մի քաղաքացի՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է Մեղրի-Երևան ճանապարհի 189-րդ կմ-ին՝ անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից իրեն բախվելու հետևանքով, իսկ Սիսիանի քննչական բաժանմունքում նա բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հեծանվով Երևան մեկնելու ընթացքում փորձել է բռնել համընթաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի կցորդից, սակայն կորցրել է հեծանվի կառավարումը և վայր ընկել:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply