3 հետախուզվող է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 12:25
Հուլիսի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Նազարբեկյան թաղամասից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Հովհաննես Պլանջյանին, որը 2010 թ. օգոստոսի 23-ից ՌԴ Սամարայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցի օգտագործման մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 20.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի փողոցից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ալբերտ Պողոսյանին, որը ս/թ մարտի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հուլիսի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1970 թ. ծնված Զոհրաբ Ամոյանին, որը 2011 թ. հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Ինքնավար Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:






Facebook
Tweet This
Email This Post
