Դիեգո Մարադոնան ազատեց զբաղեցրած պաշտոնը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2012 12:04

Դիեգո Մարադոնան ազատել է Արաբական Միացյալ Էմիրությունների  «Ալ-Վասլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Արգենտինացու աշխատանքային պայմանագիրն ավարտվելու է 2013-ի մայիսին, սակայն ակումբի ղեկավարությունն այն չեղյալ է հայտարարել: Բանն այն է, որ ազգային առաջնությունում  «Ալ-Վասլը» գրավել էր ընդամենը 8-րդ տեղը: Մարադոնան անհաջողության պատճառն համարել է այն, որ թիմի կազմում չկան բարձրակարգ խաղացողներ:

Մինչև արաբական ակումբը գլխավորելը ,Մարադոնան երեք տարի շարունակ մարզել էր Արգենտինայի հավաքականը:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply