Երիտասարդ բռնապետն ամուսնացած ընկերուհի ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 11:37
Պապից ու հորից ժառանգած իշխանության երիտասարդ առաջնորդը չի ամաչում հասարակության առջև հայտնվել մի կնոջ ընկերակցությամբ, որին նա սիրահարվել է 10 տարի առաջ ու որի հետ չէր կարողանում հանդիպել հոր կենդանության օրոք:
Հարավկորեական հետախույզներին հաջողվել է իմանալ, թե ով այն կինը, որի հետ վերջերս հանդիպում է Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ինը: Կինը երգչուհի Հյոն Սոն Վոլն է. նախկինում նա հանդես էր գալիս «Bochonbo Electronic Music Band» խմբի հետ:
Չստուգված տվյալներով, Վոլն արդեն վաղուց է նոր առաջնորդի սիրուհին, սակայն Կիմ Չեն Իրն արգելում էր հանդիպել այդ կնոջ հետ, քանի որ վերջինս ամուսնացած է:






Facebook
Tweet This
Email This Post
