Ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնը լավ մարզավիճակում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2009 15:55

ladies-boxing-gloves21WBA վարկածով ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը նոյեմբերի 7-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի մարզապալատի ռինգում կփորձի պաշտպանել իր կոչումը: Նրա հակառակորդը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դևիդ Հեյն է: Վալուևը մրցակցից բարձրահասակ է 22 սմ-ով և ավելի է կշռում 45 կգ:

Հեյը նախկինում պրոֆեսիոնալ ռինգում միայն մեկ հանդիպում է անցկացրել: Նա 2008-ին տեխնիկական նոկաուտով հաղթել էր ամերիկացի Մոնտե Բարետին: Ինչ վերաբերում է Վալուևին, ապա նա Բեռլինում ստուգողական մարզումային մրցամարտ է անցկացրել և նոկաուտի է ենթարկել իր մրցընկերներից մեկին:

Փաստը վկայում է այն մասին , որ ռուսաստանցի հսկան լավ մարզավիճակում է:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply