Հենրիխ Մխիթարյանը` Ուկրաինայի սուպերգավաթակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2012 11:25

Լուգանսկում անցկացված ֆուտբոլի Ուկրաինայի սուպերգավաթի եզրափակչում  Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի  «Շախտյորը»,  2:0 հաշվով հաղթեց նույն քաղաքի  «Մետալուրգին»:

5-րդ րոպեին «Շախտյորը» բացեց հաշիվը: Աչքի ընկավ Լուիս Ադրիանոն: 35-րդ րոպեին Դուգլաս Կոստան երկրորդ գնդակը խփեց «Մետալուրգի» դարպասը:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Մետալուրգի» կազմում  հանդիպմանը նույնպես  առանց փոխարինման մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ խաղացող` Գևորգ Ղազարյանը:

Դիտվել է 2955 անգամ:
Print Friendly

Leave a Reply