2-ամյա երեխան դեղորայքային թունավորումով հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 11:33
Հուլիսի 10-ին դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի ՀԱ Բ-2 թաղամասի 42/1 շենքի 54-րդ բնակարանի բնակիչ` 2010 թ. ծնված Լևոն Գևորգյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հուլիսի 11-ին, ժամը 00.19-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նանսենի 9 շենքի 18-րդ բնակարանի բնակչուհի` 1993 թ. ծնված Մ. Փիլոյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
