Սևանա լճում 16-ամյա պատանի է ջրահեղձվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2012 11:11

Հուլիսի 10-ին, Ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթա­պահ խումբը Սևանա լճում հերթապահություն իրականաց­նելիս «Ծովինար» լողափի տարածքում նկատել է խեղդվող մարդ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ` 1996 թ. ծնված Նարեկ Ալեքսանյանին և ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Տուժածը տեղափոխել է Սևանի հիվանդանոց, որտեղ մահացել է:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply