Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կինը մահացել է թմրանյութերի չարաշահումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 11, 2012 11:12

Մեծ Բրիտանիայում մահացել է Եվա Ռաուզինգը, որի ընտանիքը հարստացել է TetraPak փաթավորման միջոցով:

48-ամյա կնոջը գտել  են լոնդոնյան բնակարանում: Ինչպես հետո են պարզել, կնոջ մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումն է:

Եվա Ռաուզինգը մահացել է երկուշաբթի, սակայն լուրն այսօր է հայտնվել ԶԼՄ-ներում:  Միլիոնների տիրուհին բնակվում էր Լոնդոնի ամենահեղինակավոր` Բելգրավիյա թաղամասի Կադոհան-փլեյս հրապարակի վրա գտնվող իր ընտանիքին պատկանող բնակարանում:

Ոստիկանությունում հայտնել են, որ Եվայի տանը 49-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որի մոտ թմրանյութեր են եղել: Տղամարդու անունը չի հրապարակվում:

Հանգուցյալ  ամերիկուհին 49-ամյա Հանս-Քրիստիան Ռաուզինգի կինն էր, որը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ժառանգն էր:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply