Միջերկրական ծովում 54 միգրանտ է զոհվել ջրազրկվելով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 6:12
Միջերկրական ծովում 54 միգրանտ, որոնք Լիբիայից Իտալիա էին ուղևորվել, մահացել են ջրազրկման հետևանքով: Մանրամասների մասին պատմել է միակ փրկված ուղևորը, որը ծարավը հագեցրել էր ծովի ջրով:
Ուղևորությունը 15 օր էր է տևել ու ավարտվել Թունիսի առափնյայում: Փրկված ուղևորը պատմել է, որ Լիբիայից հունիսի վերջին են դուրս եկել: Նավը գրեթե հասել էր ափին, սակայն ուժեղ քամին այն հեռացրել է ափից, որը հետո նաև ծակվել է: Ջրի պակասից մարդիկ սկսել են մահանալ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, անցած ժամանակաշրջանում Լիբիայից Եվրոպա տեղափոխվել ցանկացողներից 170 մարդ է զոհվել: 1300 միգրանտի հաջողվել է ծովով Իտալիա հասնել, ևս 1000-ը Մալթա են տեղափոխվել:






Facebook
Tweet This
Email This Post
