ԱՄՆ-ում գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև մի կույր աղջիկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 5:19
Ֆլորիդայի նահանգում, առաջին անգամ երկրի պատմության մեջ, գեղեցկության մրցույթին բոլորին հավասար կմասնակցի նաև տեսողությունից զրկված մի աղջիկ, որին 8 տարեկանում բժիշկներն ախտորոշել էին Շտարգարդի հիվանդություն (գենետիկ հիվանդություն, որը հանգեցնում է տեսողության կորստի): Տեղական կլինիկաներից մեկի բժիշկն ասում է, որ հիվանդությունը զարգանում էր ու արդեն 18 տարեկանում աղջիկը լրիվ կորցրել է տեսողությունը:
«Երբ մեզ ասացին այդ սարսափելի լուրը, մենք չէինք հավատում: Ես երկար ժամանակ չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իմ աղջիկն ընդմիշտ կույր է լինելու: Նա շատ գեղեցիկ է»,-ասում է Թրեյսի Բոսի մայրը:
Դպրոցում ուսանելու ժամանակ աղջիկը բացառապես լսողական տեղեկություն էր ստանում: Իսկ ավարտական տարին որոշեց մասնակցել գեղեցկության շրջանային մրցույթին: Եվ, ի զարմանս Թրեյսիի, այդ մրցույթում նահանգի հիմնական մրցույթին մասնակցելու ուղեգիր ստացավ:
«Ես այնքան էի հուզվել, որ նույնիսկ մի քանի անգամ ընկել եմ մրցանակը ստանալու համար աստիճաններով բարձրանալիս, սակայն ինձ օգնում էին: Ես երջանիկ եմ», -հայտարարել է 18-ամյա աղջիկը:
Նա ասում է, որ չի կամենում իր կուրությունն ի ցույց դնել` ժյուրիի անդամների վերաբերմունքը շահելու համար:
Շրջանային մրցույթի դատավորները կարծում են, որ Թրեյսին բոլոր շանսերն ունի մրցույթի հաղթող դառնալու, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2012-ի հուլիսի 14-ին:






Facebook
Tweet This
Email This Post
