Միքայել Պողոսյանն ու Նատալյա Բելյաուսկենեն կներկայացնեն “Եթե բոլորը” ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 10, 2012 17:59

Միքայել Պողոսյանը, Թերեզա Վարժապետյանն ու Նատալյա Բելյաուսկենեն այս տարվա “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացնեն “Եթե բոլորը” ֆիլմը:

Ֆիլմի սյուժեն` կարճ, հետևյալն է:

Գուգոն ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ օայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց անուշիկ, կճատ քթով աղջիկը, ով ռուս զինվորի և հայուհու դուստր է, ում մայրը Սումգաիթյան ջարդերի զոհ է դարձել, և հանուն որի հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ կարթնացնի: Նրանք կհամատեղեն ջանքերը, որպեսզի օգնեն իրենց ընկերոջ աղջկան, միասին փորձություններ ու արկածներ կանցնեն` հասկանալով, որ իրենց կյանքը իսկապես իմաստ է ունեցել, և իրենց տնկած ծառը կյանքի խորհրդանիշ է և ոչ միայն հանգուցյալների հիշատակի բեռ:

Ֆիլմի ռեժիսորը Նատալյա Բելյաուսկեն է, պրոդյուսերը Միքայել Պողոսյանը, ով նաև Թերեզա Վարժապետյանի հետ մեկտեղ գրել է ֆիլմի սցենարը:

Դերերում Եկատերինա Շիտովան է, Միքայել Պողոսյանը, Վահագն Սիմոնյանը, Մհեև Լևոնյանը, Կարեն Ջանգիրովը, Ժենյա Մկրտումյանը, Արմինե Պողոսյանը և Ռուդոլֆ Ղևոնդյանը:

Օպերատորը Իվան Բարխվարտն է:

Նատալյա Բելյաուսկենեն սովորել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան Ժողտնտեսության ինտիտուտում (1983-1987թթ.) և Միջազգային առևտրի ակադեմիայում (1999-2001): Ավարտել է Սցենարիստների և կինոռեժիսորների մոսկավյան բարձրագույն դասընթացը (Վ. Խոտիենկոյի և Պ. Ֆիննի խաղարկային կինոյի արվեստանոց և Ա. Գերասիմովայի ոչ խաղարկային կինոյի արվեստանոց):

Նատալյա Բելյաուսկենեի ֆիլմացանկը ներառում է “Նարինջ” (2002թ.), “Ձկնորսություն” (2004թ.), “Պահուստային բնազդ” (2005թ.), “Երկնքի գույնը” (2006թ.), “Գանձը. Ահավոր ամանորյա հեքիաթ” (2007թ.), “Պեչետնիկով նրբանցք, տուն 3” (2008) և “Եթե բոլորը” (2012թ.) ֆիլմերը:

Վահե Մակարյան

Դիտվել է 2121 անգամ:
Print Friendly

Leave a Reply