“Ոսկե ծիրան”-ում կներկայացվի Արա Երնջակյանի “Հոբելյանական հաճախորդ” խաղարկային ժանրի ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 10, 2012 17:47
Հոբելյանական հաճախորդ ներկայացումը ֆիլմի տեսքով կներկայացվի “Ոսկե ծիրանի” շրջանակներում:
Ֆիլմի պրոդյուսերներն են Արա Երնջակյանը և Արշալույս Հարությունյանը:
Ռեժիսորն ու սցենարի հեղինակը ևս Արա Երնջակյանն է:
Օպերատորը Սուրեն Թադոսյանն է, նկարիչը Ռաֆայել Խաչատուրյանը, կոմպոզիտորը Հայկ Հակոբյանը (Հայկո), հնչյունային ձևավորողը Լևոն Նավասարդյանը, մոնտաժն իրականացվել է Կարեն Մելքումյանը:
Գլխավոր դերում հայազգի տաղանդավոր դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է և վրացի ոչ պակաս տաղանդավոր դերասան Դավիթ Քացավառան:
Հայաստանյան արտադրության լիամետրաժ խաղարկային այս ֆիլմը պատմում է, թե ինչպես կրքոտ սիրախաղի տպավորություններով արթնացած կինը` հերոսի մտադրություններից անտեղյակ, շարունակում է իր սիրալիր ու հգատար վերաբերմունքը անծանոթ, բայց և արդեն սիրելի դարձած էակի հանդեպ: Հույզեր, անսպասելիություն, վիրավորվածություն.. Սրանք են գերիշխում հերոսուհու հոգեկան ներաշխարհում: Կնոջ պաշտպանական բնազդը ստիպում է հերոսուհուն խաղալ մի խաղ, որը տեղիք է տալիս կրքերի ու զգացմունքների ալիքին: Անսպասելի պոռթկումներ ու բռձնկումներ, սեր ու հիասթափություն, ափսոսանք ու երջանկություն, պատահականություններ, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր… Առաջին հայացքից սովորական թվացող սիրախաղ և անսպասելի հանգուցալուծում: Ահա այսպիսին է ֆիլմի ընդհանուր նկարագիրը:
Ֆիլմի մասին Արա Երնջակյանը մեծ ոգևորությամբ արտահայտվեց: Լինոլով թատրոնի մարդ, նա ասաց, որ այս ֆիլմից հետո սկսել է ապրել նաև կինոյի աշխարհով և մեծ հայույքով է աշխատել «հոբելյանական հաճախորդի» ստեղծման վրա:
Արա Երնջակյանը ՀՀ վաստակավոր գործիչ է, Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն, դրամատուրգ:
1974-ին նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետը, իսկ 1983-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` ստանալով ռեժիսորի մասնագիտություն: Որպես ռեժիսոր` Երնջակյանը թատրոնում իրականացրել է 50-ից ավելի բեմադրություն: Ավելի քան 30 պիեսի, 5 կինոսցենարի. Գիտական աշխատանքների հեղինակ է, ՀԳայաստանի թատերական գործիչների միության և Հայաստանի կինեմատոգրաֆիստների անդամ, թատերական միջազգային փառատոնների դափնեկիր:
Արա Երնջակյանի ֆիլմացանկը ներառում է հետևյալ ֆիլմերը. «Ժամկետը` 7 օր» (1991թ.), «Արմենիկում UPSA” (1999թ.), “Հոբելյանական հաճախորդ” (2012թ.):
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
