Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է որպես վկա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2012 17:02

Ռուբեն Հայրապետյանին ևս հարցաքննել են հունիսի 17-ին տեղի ուենցած “Հարսնաքարի” միջադեպի կապակցությամբ: Նա հարցաքննվել է որպես վկա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը:
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Ռուբեն Հայրապետյանը այդ օրը եղել է Սևանում, ժամը 19-ի սահմաննրում այցելել է Երևանում գտնվող ռեստորանային համալիր, այնտեղ մնացել է 30 րոպե, այնուհետև այդտեղից մեկնել է համալիրի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիա:
Այվազյանի խոսքով Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա, հուլիսի 6-ին քննչական վարչությունում. “Չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել”:
Ինչ վերաբերում է հարցաքննված մյուս անձանց, ովքեր ներգարավվել են գործում   որպես մեղադրյալներ, Այվազյանը նշեց, որ մեղադրյալները նախկինում դատված չեն եղել, բացի այդ կատարվում են քննաչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց մասնակցության հավանականությունը: Թե ինչ կպարզվի հետագա նախաքննության ընթացքում, ժամանակը ցույց կտա:
Այն հարցին, թե Ավետյանին և նրա ընկերներին ծեծի ենթարկողների շարքում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մարդ եղել է, թե ոչ, Այվազյանը պատասխանեց. “Բոլոր վեց մեղադրյալները «Հարսնաքարի» աշխատակիցներ են, պարզվել է, որ դրանցից ոմանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Հայրապետյանին: Որպես աշխատակից գրանցված են «Հարսնաքարում»:
Իսկ թե տեսահսկվու՞մ էր, արդյոք, ռեստորանի տարածքը, թե ոչ, Ա. Այվազյանն ասաց. «Նախաքննական մարմինը պարզել է, որ այդ հատվածում, որտեղ եղել է ծեծը, տեսախցիկ չկա”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply