Հովհաննես Գոհարյանը` ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2009 15:36

footballԲելառուսի «ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Հովհաննես Գոհարյանը հրավիրվել է Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքական (մինչև 21 տարեկաններ), որը նոյեմբերի 14-ին և 17-ին Վազգեն Սարգսյանի անվան Երևանի հանրապետական մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Էստոնիայի և Իռլանդիայի ներկայացուցիչների հետ:

Գոհարյանը խաղում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում,սակայն վերջինս աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղերն ավարտել է և նա կարող է օգնել իր նախկին թիմակիցներին:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրած չորս խաղերն էլ տանուլ է տվել:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply