Գողություն «Արևիկ» ռեստորանի խոհանոցից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2012 15:37
Հուլիսի 5-ին, ժամը 17.30-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ քաղաքից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սվետլանա Չ.-ին:
Սվետլանա Չ.-ն խոստովանել է, որ հունիսի վերջին «Արևիկ» ռեստորանի  խոհանոցում,  ռեստորանի մի աշխատակցուհու  պայուսակից գողացել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում  պարզվել է նաև, որ Սվետլանա Չ.-ն հունիսի վերջին, նույն ռեստորանի 2 այլ աշխատակցուհիների   պայուսակներից գողացել է գումար և հարդարման պարագաներ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply