Կրիմսկի մարզի ՔՊ և ԱԻ բաժնի ղեկավար. Մարդիկ իրենք պետք է փրկվեին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2012 15:27

ՔՊ և ԱԻ բաժնի պետ Պրոնին Դենիսը  կարծում է, որ զոհերի մեծ քանակը կապված է «քաղաքացիների ոչ գիտակից լինելու» հետ:

Դենիս Պրոնինը հայտարարել է, որ աղետի սպառնալիքի մասին առավոտից էին տեղյակ, սակայն քանի որ եղանակը ոչ մի չարագույժ բան չէր հուշում (արևը պայծառ էր, քամի չկար), դրա համար էլ  բնակչությանը տեղեկացրել են հորդառատ անձրևների կանխատեսման մասին միայն վազող տողով:

Օրենքով նախատեսված է  բնակչության համալիր տեղեկատվություն տրամադրել բնական արհավիրքի մասին. ազդանշաններ, ՍՄՍ-հաղորդագրություն, ռադիոազդանշան, վազող  տող ու  բակեբակ շրջայց:

«Այդ օրը ևս 2 հաղորդագրություն է եղել ահագնացող վտանգի մասին. ուրբաթ առավոտյան ու երեկոյան, որոնք, սակայն, եղանակի տեսությամբ չեն հաստատվել, քանի որ արևային եղանակ էր ու ոչինչ աղետի մասին չէր հուշում»,-ասել է Պրոնինը:

Երկու հաղորդագրություններն էլ  ստացվել են Կրասնոդարի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության օպերատիվ հերթապահից:

Անձամբ Պրոնինն այդ պահին աշխատավայրում չի եղել` գտնվել է հերթական արձակուրդում ու աշխատանքներին ավելի ուշ է միացել` հասկանալով, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է: Հաղորդագրություններն ընդունել է նրա տեղակալը:

Փաստորեն, ոչ մի նախազգուշացում չի եղել. ազդանշանները հնչել են երեկոյան 22:30-ին, երբ արդեն տարերքից հնարավոր չէր փրկվել: Կատարվածի գլխավոր մեղավորներն, ըստ Պրոնինի, հենց իրենք` քաղաքացիներն են: Նրա կարծիքով, ծերերն ու երեխաները պետք է իրենք իրենց փրկեին, հետո նոր հույսը դնեին պետության վրա: «Մարդիկ տեսել են, թե ինչ իրավիճակ է ստեղծվել: Եղանակի տեսությունը գիտեին, սակայն, ես կարծում եմ, որ  նրանց  զգոնությունը պարզապես բթացել է: Չէ որ ըստ դաշնային օրենքի, նրանք գիտեին, որ հույսները ոչ միայն մեզ վրա պետք է դնեին, այլև իրենք փրկվեին ու փրկեին մյուսներին: Ավելացրած իրադարձությունների սրընթաց զարգացումը: Դրա համար էլ, բոլոր կիրառված միջոցները անօգուտ եղան»: Բացի այդ, նա նշել է, որ Կրիմսկի բնակչության 75%-ը  ապրում է վտանգավոր գոտիներում, որտեղ արդեն 50 տարի արգելված է բնակելի տների շինարարությունը:

«Երբ և ում են արգելքները խանգարել: Ինքնակամ սարքում են, հետո էլ փաստի առաջ կանգնեցնում»,- ասել է Պրոնինը:

Ներկա դրությամբ հետաքննությունը   տեղեկություն ունի 149   մարդու մահվան մասին, այդ թվում` 4 երեխաների: 5-ի անձն էլ չի հաստատվել:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply