Մեղադրյալ-զորակոչիկները քրեական պատասխանատվությունից կազատվեն կամավոր ներկայանալու դեպքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 4, 2009 15:27

Զորակոչի ընթացքում կամավոր ոստիկանություն ներկայացած և բանակում ծառայելու ցանկություն հայտնած զորակոչիկ-մեղադրյալները կազատվեն քրեական պատասխանատվությունից. նման ցուցում է տվել այսօր ՀՀ գլխավոր դատախազը:

Դատաղազի որոշմամբ` քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր:

Աշնանային զորակոչին զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

«Կոչ ենք անում նաեւ զորակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ ապրել եւ արարել հայրենի հողի վրա»,-ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է 3362 անգամ:
Print Friendly

Leave a Reply