Դավիթ Նալբանդյանն անսովոր տեղում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 4, 2009 13:30
Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է մարզիկների դասակարգման աղյուսակը: Արգենտինայի ներկայացուցիչ Դավիթ Նալբանդյանը հանգրվանել է 69-րդ հորիզոնականում: Պատճառն այն է, որ վիրահատությունից հետո հայազգի մարզիկը ապաքինվում է և մայիսից չի մասնակցում միջազգային մրցաշարերի: Նա մրցելույթները նախատեսում է վերսկսել հաջորդ տարվա սկզբից: Իսկ աղյուսակը գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:






Facebook
Tweet This
Email This Post
