Մնացել է երկու տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2012 14:38

Գրոսմասյտեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և 47 մասնակիցների պայքարում ընթանում է երկրորդ տեղում: Հարությունյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Կամիլ Դրագունից (Լեհաստան):

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել է 4,5 միավոր:

Մինչև մրցաշարի ավարտը մնացել է երկու տուր:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply