Էնտոնի Հոպկինսը կնկարահանվի Նոյյան Տապանի մասին ֆիլմում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2012 14:09

Էնտոնի Հոպկինսը կխաղա Դարեն Արոնովսկու «Նոյ» ֆիլմում, հաղորդում է  Deadline կայքը:

Արոնովսկու նոր ֆիլմը «Նոյյան Տապան» պատմության հիմքի վրա է նկարահանվելու, Նոյի դերը կկատարի Ռասել Քրոուն: Ֆիլմում կխաղան նաև Ջենիֆեր Կոնելին, Էմմա Ուոտսոնը և Ռեյ Ուինստոնը: Հայտնի է, որ Հոպկինսը կխաղա Մաֆուսաիլի դերը:
Որոշ տվյալների համաձայն «Նոյ» ֆիլմի բյուջեն կկազմի մոտ  125 միլիոն  ԱՄՆ դոլար: Արդյունքում կինոնկարը կդառնա Արոնովսկու ամենաթանկ նախագիծը (մինչ այժմ ամենաթանկը 2006թ «Շատրվան» կինոժապավենն էր`35 միլիոն դոլոր բյուջեով):

Ներկայումս Հոպկինսի վերջին աշխատանքները նրա դերերն են «360» ողբերգության և Marvel կոմիքսների «Тор»  էկրանավորման մեջ: Այժմ աշխատանքներ են տարվում «Հիչկոկ»  ֆիլմի վրա, որտեղ դերասանը խաղում է Ալֆրեդ Հիչկոկի դերը:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply