Պիեր Սարկոզին՝ Երևանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2012 13:44

Երիտասարդներին հուլիսի 14-ին սպասվում է ամառային թեժ երեկո։ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերությունը հուլիսի 14-ին Երևանի սիրահարների այգում կազմակերպում են DJ Mosey-ի (Պիեր Սարկոզի) համերգը: Մուտքն ազատ է:

«Այսպիսով` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերությունը երիտասարդներին կպարգևեն ոչ միայն ակտիվ և ռիթմիկ ժամանց, այլև կնպաստեն միջմշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը»,-ասված է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply