Իրանում ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիմության նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2009 13:46

Թեհրանում իրանական ընդդիմության ղեկավար Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ` Իրանում ԱՄՆ դեսպանատան շենքը գրոհելու 30-ամյակին նվիրված զանգվածային միջոցառման ժամանակ:

Մի քանի հարյուր մարդ է փողոց դուրս եկել` վանկարկելով` «Մահ բռնակալներին»:

BBC-ն հաղորդում է, որ բողոքարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե մահակներ:

Ավելի վաղ ընդդիմության ղեկավարները իրենց կողմնակիցներին կոչ էին արել բողոքի ակցիաներ իրականացնել ընդդեմ գործող կառավարության և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի:

Իսլամական հեղափոխության պաշտպանները, սակայն, հայտարարել էին, որ թույլ չեն տա նոյեմբերի 4-ին իրականացվող ամենամյա հակաամերիկյան հանրահավաքը վերածել Ահմադինեժադի և Մուսավիի կողմնակիցների միջև կոնֆլիկտի:

Հակաամերիկյան հանրահավաքներ Թեհրանում տեղի են ունենում ամեն տարի` նոյեմբերի 4-ին, ի հիշատակ 1979-ի այդ օրը ԱՄՆ դեսպանատան վրա հարձակմանը:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply