Ամերիկյան ԶԼՄ-ները խայտառակել են Քեյթ Միդլթոնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2012 12:56

Տպագիր «The New Republic» հրատարակությունն իր շապիկի համար ընտրել է Քեմբրիջի հերցոգուհու ոչ այնքան հաջող լուսանկարներից մեկը` տեղադրելով այն բրիտանական դրոշի պատառիկների ֆոնին:
30-ամյա Քեյթի ներկած, դեղնացրած ու նույնիսկ փտած ատամներով լուսանկարի վերևում հատուկ թողարկման գլխավոր նյութի վերնագիրն է, որը հնչում է. «Ինչ որ բան փտած է. Բրիտանիայի վերջին օրերը»:
Ամերիկյան հրատարակության կողմից նման հանդգնությունը ամերիկյան ու բրիտանական հասարակության զայրույթն է շարժել: Իսկ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի արձագանքի մասին դեռևս ոչինչ չի հայտնվում:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply