Գիրքը և կինոն. Հայ հանդիսատեսին կներկայացվեն գրականության գոհարների էկրանավորումները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 10, 2012 12:51

Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ ծրագիր է մշակվել նաև Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: «Գիրքը և կինոն» արտամրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մեկ տասնյակ ֆիլմեր` հիմնված համաշխարհային գրականության գոհարների վրա:

Ծրագրի բացումը նշանավորվեց Էմիլի Բրոնտեի «Մոլեռանդ հողմերի դարավանդը» վեպի հիման  վրա նկարահանված ֆիլմով: Այն 2011-ին էկրանավորել է մեծ բրիտանացի կինոռեժիսոր Առնոլդ Անդրեան:

Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև Քերոլ Ռիդի «Օլիվեր», Համո Բեկնազարյանի «Նամուս», «Պեպո», Արման Մանարյանի «Տժվժիկ», Դմիտրի Կեսայանցի «Տերն ու ծառան»,  Յուրի Երզնկյանի «Խաթաբալա», Ֆոլքեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկը», և Լուկինո Վիսկոնտիի «Մահ Վենետիկում» ֆիլմերը:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply