ԱՄՆ-ի կլիման զգալիորեն տաքանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2012 12:39

1895-ից նման տաք ու նույնիսկ շոգ եղանակ ԱՄՆ-ում չի եղել, ինչպիսին վերջին 6 ամիսներին է: Օդերևութաբանական դիտարկումներով, երկրում միջին ջերմաստիճանը հունվար-հունիս ժամանակահատվածում 11,6 աստիճան Ցելսիուսով բարձր է:

Ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել 28 նահանգներում: Մասնագետների կարծիքով, ամենաբարդը Նորթոնի (Քանզասի նահանգ) բնակիչների համար էր, որտեղ հունիսի 28-ին ջերմաստիճանը բարձրացել է 47,8 աստիճան ըստ Ցելսիուսի:

Մասնագետներն ասում են, որ բոլոր փաստերը վկայում են  կլիմայի փոփոխության, զգալի տաքացման մասին:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply