Ուժեղ քամին ծառեր է տապալել և տանիքներ պոկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 10, 2012 11:57


Հուլիսի 9-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Տավուշի մարզում` Իջևանի Երիտասարդականի թիվ 5 և Բլբուլյան թաղամասում գտնվող թիվ 3 դպրոցների մոտակայքում տապալված ծառերը խոչընդոտում են երթևեկությանը:
Դեպքի վայրեր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի խմբերը: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից:
Տուժածներ չկան:

***
Նույն օրը, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Իջևանի Թավրիզյան փողոցի թիվ 47 տան տանիքը վնասվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ քամու հետևանքով թիվ 47 տան տանիքը պոկվել և ընկել է թիվ 53 տան բակը:
Տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետա¬րանը: Վնասի չափը ճշտվում է:

***
Նույն օրը, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամին պոկել է ՀՀ ԱԻՆ Պետական ռեզերվների վարչության «Պահուստ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի պահեստի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ պոկվել և ընկել է պահեստի տանիքը` 60×20 մ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետա¬րանը:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply