«Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բորդոն», «Պորտուն» կատարեցին առաջադրանքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 4, 2009 15:45

stadiumԵրեկ եվրոպական ֆուտբոլային խաղադաշտերում 4-րդ տուրի հանդիպումներ անցկացրին ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի մասնակից A,B,C,D խմբերի թիմերը: Ըստ դրանց արդյունքների ակումբներից չորսը «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բորդոն», «Պորտուն», ժամկետից շուտ կատարեցին առաջադրանքը և պայքարը շարունակելու իրավունք ստացան:

Ամենադրամատիկը Լոնդոնում կայացած «Մանրեսթեր Յունայթեդի» և Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի մրցամարտն էր (B խումբ): Հյուրերն բացեցին հաշիվը, հետո առջևում էին 3:1 հաշվով, սակայն ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի`3:3:

Մյուս հանդիպումներն այսպիսի ելքեր ունեցան. «A» խումբ` «Բավարիա»-«Բորդո» 0:2, «Մակկաբի»-«Յուվենթուս» 0:1,«B» խումբ` «Բեշիկթաշ»-«Վոլֆսբուրգ» 0:3, «C» խումբ`«Միլան»-«Ռեալ» 1:1, «Մարսել»-«Ցյուրիխ» 6:1, «D» խումբ` «Ատլետիկո»-«Չելսի» 2:2, «Ապոել»-«Պորտու» 0:1:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply