Կարկուտի և կայծակի վնասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 10, 2012 11:51


Լոռու մարզի Ուրասար գյուղից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 8-ին, ժամը 16.45-ից մինչև 17.20-ի սահմաններում տեղացած անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներ` մոտ 40 հա մակերեսով, շանթահարվել ու սատկել է ձի:

***
Հուլիսի 9-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում ժամը 14.30-ի սահմաններում տեղացած անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետա¬րանը: Վնասի չափը ճշտվում է: Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

***
Հուլիսի 8-ին, ժամը 17.00-17.30-ը Ստեփանավանի մոտակայքում՝ «Բագեր» կոչվող հանդամասում, շանթահարվել և սատկել է 23 կով:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետա¬րանը:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply