Պաշտոնական այցով Երեւան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 10, 2012 11:44

Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն եւ պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply