Մահմուդ Աբասը համաձայն է, որ Արաֆաթի մարմինն արատաշիրմվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 10, 2012 8:59
Պաղեստինի առաջնորդը թույլատրել է իր նախորդի մարմնի արտաշիրմումը` հանգուցյալին պոլոնիումով թունավորելու վարկածը հերքելու նպատակով, քանի որ մամուլում նրա մահվան վերաբերյալ կասկածներ են շրջանառվում:
Շվեյցարական համալսարանի մասնագետներն Արաֆաթի անձնական իրերում 9 ամիս հետազոտություններ կատարելու արդյունքում (որոնք տրամադրել էր նրա կինը) հայտնաբերել էին ռադիոակտիվ պոլոնիում -210:
Այդ նյութի մեծ պարունակություն են հայտնաբերել նաև Արաֆաթի ատամի խոզանակի վրա ու հագուստում: Արաֆաթը մահացել էր Փարիզի կլինիկայում:
Նախկին առաջնորդի հիվանդության մասին հայտնի դարձավ 2004-ի հոկտեմբերին, որից հետո, ժամ առ ժամ նրա վիճակը վատթարանում էր, իսկ հիվանդանոց հասցնելուց հետո կոմայի մեջ ընկավ ու մինչև նոյեմբերի 11-ը կենսապահովման համակարգով էր գոյատևում:
Պաշտոնական տվյալներով, Արաֆաթը մահացավ լյարդի ցիրոզից: Կար նաև ՁԻԱՀ-ի վարկած, իսկ պաղեստինյան իշխանությունները բազմիցս են մեղադրել Իսրայելին` Արաֆաթին թունավորելու մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
