Կուբայում խոլերայի համաճարակ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 10, 2012 8:44
Հայիթիում բռնկված խոլերայի համաճարակը տարածվել է նաև Կուբայում: «Սպիտակով կանայք» կազմակերպության ներկայացուցիչը գրում է, որ Կուբայում խոլերայից արդեն 29 մարդ է մահացել: Պաշտոնական աղբյուրները հիվանդության բռնկում են նշում Գուանտանամոյում, Սանտյագո-դե-Կուբայում, Հավանայում և այլ բնակավայրերում:
Չի բացառվում, որ խոլերան Հայիթիից է եկել Կուբա, որտեղ աշխատում են կուբացի բժիշկները: Մասնագետները զբոսաշրջիկներին խորհուրդ չեն տալիս ծովամթերք ուտել: Կառավարությունը չի շտապում համաճարակի մասին տեղեկություն տարածել, քանի որ վախենում է երկրի համար եկամտի կարևոր աղբյուր հանդիսացող զբոսաշրջության վրա այն վատ անդրադարձ ունենա:






Facebook
Tweet This
Email This Post
