Անվճար կոշիկ` մետրոյի ուղևորներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2012 7:49

Պեկինի մետրոն պատրաստ է իր ուղևորներին «փոխնորդ» կոշիկ տրամադրել` պիկ ժամերին երթևեկության ժամանակ կորցրած սեփականի փոխարեն:
Մետրոպոլիտենի տնօրինության նորամուծությունը պայմանավորված է ուղևորների բազմաթիվ բողոքներով, ովքեր պիկ ժամին երթևեկության ժամանակ կորցրել են իրենց կոշիկները:
Պեկինի մետրոպոլիտենի ներկայացուցիչն ասել է, որ այսուհետ յուրաքանչյուր կայարանում կորսված կոշիկի փոխարեն ուղևորներին կոշիկ է տրամադրվելու. այդ նպատակի համար ամեն օր 200 զույգ ռետինե կոշիկ է առաջարկվում, բոլորն էլ նույն չափսի, վարդագույն, դեղին կամ էլ երկնագույն:
Նման կոշիկը մայրաքաղաքի բնակիչներին թույլ կտա հասնել տուն կամ աշխատանքի: Դրանք հետո պետք է վերդարձվեն մետրո, որտեղ ախտահանվելուց հետո կրկին կօգտագործվեն:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply