Սովետական հրեաները Գերմանիայից 300 մլն դոլար փոխհատուցում կստանան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2012 7:34

Գերմանիան համաձայնել է լրացուցիչ փոխհատուցում  վճարել  նացիզմի ժամանակ հրեաներին պատճառվածի վնասի համար: Փող կստանա 80 հազար մարդ, հիմնականում` նախկին ԽՍՀՄ-ից: Ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դոլար: Սա հրեաների վերջին խումբն է, որ գերմանացիներից փոխհատուցում է ստանալու: Միանվագ կվճարվի 3150 դոլար` մեկ մարդուն, իսկ դիմումներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 1-ը: Բացի այդ, Գերմանիան մտադիր է  հավասարեցնել Արևմուտքի ու Արևելքի երկրների հրեաներին վճարվող գումարները. բոլորն ամսական կստանան 370 դոլար:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply