Երեք ավտոպատահար `երեք վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2012 17:52

Հուլիսի 8-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդի գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված ավտոմեքենայի կցորդին:
«ԳԱԶ-21»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Զիլ-ՄՄԶ-4502»-ի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 12 շենքի մոտ իրար են բախվել «Սամանդ» , «Շեվրոլետ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «Սամանդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply