74-ամյա ամուսինը հրացանից կրակել է կնոջ գոտկատեղին և սպանել նրան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 9, 2012 17:45
Հուլիսի 9-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում շտապօգնության   ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տանը հանկարծամահ է եղել 70-ամյա տանտիրուհին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ին, նույն տան բնակիչ, 1938 թ. ծնված  Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` Սիրանուշ  Հաջաթյանի գոտկատեղին, ինչի  հետևանքով նա մահացել է:
Հուլիսի 9-ին, ժամը 10.40-ին, Ռոբերտ Թադևոսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել կատարած հանցագործությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հրացանն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply