Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 17:25
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև
Հուլիսի 9-ին Երևանում Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ` վարչության պետերի մակարդակով:
Կողմերը քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հատուկ ընդգծվեց երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նույն օրը նիդերլանդական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:






Facebook
Tweet This
Email This Post
