Երկրորդ տարին անընդմեջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 9, 2012 16:27

Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Միջազգային թենիսի ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա գավաթ» անվանումը կրող պրոֆեսիոնալ թենիսիստների մրցաշար, որի պարգևատրման հիմնադրամը 15 հազար դոլար է:

Մրցաշարին մասնակցելու համար Երևան է ժամանել շուրջ 100 թենիսիստ, ավելի քան տասնհինգ երկրից` Ռուսաստան, Չեխիա, Բելոռուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն:

Մրցաշարում ուժերը կչափենին նաև Հայաստանի ներկայացուցիչներ  Խաչատուր Խաչատրյանը և Աշոտ Գևորգյանը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում  և այսուհետ հանդես է գալու տղամարդկանց թենիսի Հայաստանի հավաքականի կազմում:

Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում են Գրիգոր Դավթյանն ու Արսեն Մովսիսյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է  Պավել Լիսովցևը, ով առաջին անգամ է Հայաստանում:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply