ՀԱԿ-ը ճտերն աշնանը կհաշվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 9, 2012 15:15

ՀԱԿ-ից որոշ ուժերի եւ քաղաքական գործիչների դուրս գալու ժամանակ տրվող այն գնահատականը, թե ՀԱԿ շարքերը մաքրվում են, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, Դավիթ Շահնազարյանի պարագայում չի կարելի նման ձեւակերպում տալ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լյուդմիլա Սարգսյանը անդրադարձավ վերջին շրջանում ՀԱԿ շարքերից որոշ ուժերի եւ գործիչների դուրս գալու հանգամանքին: Ըստ բանախոսի` Դավիթ Շահնազարյանն այն պետական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներից է, ում անկեղծ անհանգստության մեջ ինքը չի կասկածում:
«Նա ուներ այլ մոտեցում` պայքարի շարունակության մեր մարտավարության մասով. Ես հարգում եմ նրա տեսակետը, ընդունում են նրա որոշումը եւ չեմ ցանկանում ընդհանրապես քննարկել Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները: Նա նույնչափ մտահոգ է այն նույն խնդիրներով, որչափ որ ՀԱԿ-ը: Ես վստահ եմ, որ նա նույն պայքարը շարունակելու է` միգուցե մեկ այլ ուղղությամբ, բայց որ միանշանակ շարունակելու է, ես դրանում միանշանակ համոզված եմ: Մենք պետք է կարողանանք հարգել մեր ընկերոջ որոշումը եւ մեր պայքարը շարունակենք: Ես վստահ եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք բոլորս նորից հանդիպելու ենք եւ մեր ուղիները նորից խաչվելու են»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա մեկնաբանությամբ` Դավիթ Շահնազարյանի այն խոսքը, թե Հայաստանում կա ոչ լեգիտիմ ընդդիմություն, վերաբերում էր ԲՀԿ-ին: «Դա Դավիթ Շահնազարյանի կարծիքն է, որը ես հարգում եմ, բայց մեր կարծիքը մի փոքր այլ է: Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ը թուլացել է»,- ասաց բանախոսը եւ հավելեց, որ Դավիթ Շահնազարյանի ներկայությունը ՀԱԿ-ում շատ արդյունավետ էր, բայց ոչ մի խնդիր չկա, որ այդ պայքարը շարունակվի զուգահեռ վեկտորներով: Լյուդմիլա Սարգսյանը ասաց նաեւ, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն եւ քաղաքական դեմք հարստացնում են ՀԱԿ-ը, բայց կան տարբեր մոտեցումներ, ձեւաչափեր, ձեւեր, որոնք այնքան էլ հեշտ չէ համատեղելը:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply