Վրաերթ Վանաձորում, 2 մարդ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 9, 2012 13:25

Հուլիսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 17 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք տեղում մահացել են:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1968 թ. ծնված Հովհաննես Գ.-ն՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, իսկ վրաերթի հետևանքով մահացածներն են 1954 թ. ծնված Անահիտ Միտիչյանը և 1989 թ. ծնված Աննա Բոյաղչյանը:
Նույն օրը Հովհաննես Գ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Հովհաննես Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply