Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հունիսի 15, 2009 14:24

ԳազՀունիսի 16-21-ը Ղազախ–Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքներով պայմանավորված Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. այս մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ–ին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստ–կայանից` առանց սահմանափակումների:

Դիտվել է 1037 անգամ:

Leave a Reply