Օղու ներմուծումը լիցենզավորման ենթակա գործունեություն է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 12:53
Հունիսի 28-ից ուժի մեջ է մտել «Լիցենզավորման մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերի 8-ին ընդունված փոփոխութունը, ըստ որի օղու ներմուծումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, և լիցենզավորումն իրականացվելու է բարդ ընթացակարգով:
Այս փոփոխությունը բխում է օղու տեղական արտադրողների և ներմուծողների միջև անհավասար մրցակցային դաշտի վերացման ու վերջիններիս հանդեպ միանման մոտեցման կիրառման անհրաժեշտությունից` «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքով օղու ներմուծման հանդեպ նախկինում կիրառվող սակագնային քվոտավորման փոխարեն օղու ներմուծումը դասակարգելով որպես լիցենզավորման գործունեություն և սահմանելով հավասար պետական տուրքի դրույքաչափ:
Օղու արտադրության և ներմուծման լիցենզավորման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսվում է տարեկան պետական տուրքի վճարում` 15 մլն ՀՀ դրամի չափով:
«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն






Facebook
Tweet This
Email This Post
