Բյուրեղավանի ընտրություններում առավել ձայներ է ստացել գործող քաղաքապետը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 9, 2012 12:51

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքում հուլիսի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Բալասյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, Հ. Բալասյանի օգտին քվեարկել է 2 096 ընտրող: Մյուս թեկնածուները` Աբովյանի քաղաքապետի օգնական, ԲՀԿ-ական Էդիկ Պողոսյանը և անկուսակցական Գարեգին Սարգսյանը համապատասխանաբար ստացել են 432 և 1 601 քվեներ:

7 891 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 4 240-ը:
93 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անճշտությունների գումարային չափը 22 է:

Նշենք, որ համայնքի ղեկավարը ընտրվում է 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply