Փայլուն մեկնարկ

Օրվա լուր | | July 9, 2012 12:34

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում, որում հանդես են գալիս 170 խաղացողներ, փայլուն է մեկնարկել Գաբրիել Սարգսյանը: Կայացած երեք տուրից հետո նա տարել է երեք հաղթանակ և վաստակել 3 միավոր: Վերջին տուրում երևանցի գրոսմայստերն առավելության հասավ ուկրաինացի Վիտալի Սիվուկի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող Տիգրան Մամիկոնյանըն ունի 2 միավոր: Նա վերջին տուրում  ոչ-ոքի խաղաց սերբ Պապ Միսայի հետ։

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply