Լարագնացը 200 մ բարձրությունից ընկնելով հրաշքով փրկվել է(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2012 12:02

Չինաստանի Հունան գավառից  լարագնաց Անսիկայեր Ոուբուլիկասիմուն որոշել էր շատ բարդ հնարք կատարել`700 մետրանոց լարի վրայով հետընթաց, կապած աչքերով ու առանց ապահովության,  միայն ձողով անցում կատարելով:

Լարը կապված էր խոր կիրճի վրա: Առաջին րոպեներին մարզիկը գերազանց էր կատարում իր առջև դված խնդիրը, սակայն, երբ նրան մնացել էր ընդամենը 40 մ հաղթահարել, նա կորցրեց հավասարակշռությունն ու 200 մ բարձրությունից ընկավ անդունդը: Բարեբախտաբար, անկման ժամանակ մարզիկը կարողացավ կառչել ծառերի ճյուղերից, ինչն էլ անխուսափելի մահից փրկեց նրան:

Ականատեսներն ասում են, որ  պատահարի վայր են հասել փրկարարները: Ներկայումս տղամարդը լուրջ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: «Ես չեմ հավատում, որ փրկվել եմ: Երջանիկ պատահականությամբ վայրէջք կատարեցի ծառերի վրա: Դրանք մեղմացրին անկման հարվածը»,-պատմել է մարզիկը:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply