Իրանցի դիվանագետը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 11:21
Նախորդ շաբաթ Ֆրանկֆուրտում 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքով ձերբակալվել է Իրանի գլխավոր հյուպատոսության փոխտնօրենը:
Սակայն Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքն իր դիվանագետի նկատմամբ ու վստահեցնում, որ գերմանացի ոստիկանները սխալվել են:
Դեպքը տեղի է ունեցել մանկական խաղահրապարակում. 45-ամյա դիվանագետը ձեռք է տվել սենեգալական ծագում ունեցող աղջկա մեջքն ու փորձել համբուրել նրան: Աղջկա մայրը դիմել է ոստիկանություն, ու դիվանագետին ձերբակալել են:
Իրանական «Ֆարս» գործակալությունը հրապարակել է Իրանի ԱԳՆ-ի կտրուկ հայտարարությունը, որում ասվում է, որ «հակաիրանական դավադրությունը սարքել է «Իրանական ժողովրդի մոջահեդների» ընդդմադիր կազմակերպությունը»:
Իսկ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ աֆրիկացի կինը հարձակվել է դիվանագետի վրա այն ժամանակ, երբ վերջինս վերադառնում էր աշխատանքից.«Փոխանակ հարձակվողին դիմադրելու, ցավոք, գերմանական ոստիկանությունը դիվանագետի նկատմամբ է ագրեսիվ գտնվել»:
Իրանի ԱԳՆ-ն Գերմանիայի իր դեսպանին Թեհրան է կանչել պարզաբանումների համար և գերմանական ոստիկանությանը արտահայտել է իր բողոքը սեփական դիվանագետի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի համար:






Facebook
Tweet This
Email This Post
