Եգիպտոսում զինվորականները նախագահի դեմ են դուրս եկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 11:04
Եգիպտոսի նախագահը կառավարության չանցած արդեն վիճել է նախկին ղեկավարների` զինվորակաների հետ:
Կիրակի նախագահը որոշել է խորհրդարանի ստորին պալատ գումարել այն դեպքում, երբ Գերագույն խորհուրդը հունիսի կեսերին որոշել էր այն ցրել:
Այս որոշումը հանգեցրել է նրան, որ զինվորականները Ժողովրդական ասամբլեան ոչ լեգիտիմ են անվանել, ընդունված բոլոր որոշումները` անօրինական, իսկ ընտրությունները` խախտումներով իրականացված: Եգիպտոսի խորհրդարանի 2 պալատները վերահսկում են իսլամիստները. նրանք են Մուրսիի թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում:






Facebook
Tweet This
Email This Post
