ԱՄՆ-ում 9-ամյա հրաշամանուկը դարձել է բուհի ուսանող
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 10:50
Տաղանդավոր երեխան բակալավրի աստիճան ստացած ԱՄՆ-ի ամենաերիտասարդ ուսանողը կդառնա:
Սակրամենտոյի 9-ամյա բնակիչը 7 տարեկանում պաշտոնապես դարձել է Կալիֆոռնիայի American River College բուհի ուսանող:
Տղայի մայրն ասում է, որ երեխայի մոտ անսովոր ընդունակությունները դրսևորվել են 2 տարեկանում, իսկ 5 տարեկանում նա ինքնուրույն Stanford-ի համալսարանի երկրորդ կուրսի ծրագրով նախատեսված մաթեմատիկական խնդիրներ էր լուծում:
Տղան ընդամենը 4 տարեկանում բոլոր թեսթային աշխատանքները անցել է ու դարձել ինտելեկտի բարձր գործակից ունեցողների ոչ առևտրային «Մենսա» կազմակերպության անդամ:
«7 տարեկանին մոտ մենք հասկացանք, որ մեր որդին դպրոցական ամբողջ ծրագրին տիրապետում է ու որոշեցինք, որ նրան քոլեջ ուղարկելու ժամանակն է»,- ասում է տղայի հայրը:
ԱՄՆ-ում բուհ ընդունվելն իրականացվում է շրջանավարտների ընդհանուր ինտելեկտուալ ունակությունների ստուգման հատուկ թեսթերի արդյունքներով: Տանիշկը բոլորը գերազանցով է հանձնել և ընդունվել American River College –ի «Հնէաբանություն ու աստղագիտություն» բաժինը:
«Ինձ բոլորովին չի ճնշում այն փաստը, որ համակուրսեցիներս մեծ են տարիքով: Երբեմն դասախոսները խնդրում են դասն անցկացնել, որպեսզի ես մատչելի լեզվով բացատրեմ դժվար թեման», -ասում է փոքրիկը:
Տղան հրաշալի ելույթ է ունեցել իրենց ամբիոնում` «Հիգսի բոզոնի աշխատանքի սկզբունքը» բացատրող հաշվետվությամբ, որը տարրական մասնիկների ժամանակակից տեսության չբավարարող տարրն է: Երեխան կարողացել է ուսանողներին և նույնիսկ մի քանի դասախոսների ինքնուրույն բացատրել «Ադրոնի մեծ կոլայդերի» փորձի մանրամասներ:
«Ես շատ հպարտ եմ իմ զավակով ու անհամբեր սպասում եմ, թե երբ նա կդառնա բակալավրի աստիճանով ամենաերիտասարդ ուսանողը»,-խոստովանել է տղայի մայրը:






Facebook
Tweet This
Email This Post
