Սերբիայում անսովոր շոգ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2012 9:31

Արդեն մի քանի շաբաթ Սերբիայում 36 աստիճան շոգ է : Եթե օդը ևս 4 աստիճան տաքանա, ապա իշխանությունները ստիպված կլինեն երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել:

Լուրջ երկյուղներ կան շոգի պատճառով հրդեհների բռնկման հավանականության առնչությամբ:

«Օդերևութաբանների կանխատեսումներով, ամենաշոգ շրջանը դեռևս առջևում է ` հուլիսի 15-21-ի հատվածը: Եթե ջերմաստիճանը բարձրանա, ապա արտակարգ իրավիճակների հանրապետական շտաբից ստիպված կլինեն ԱԻ հայտարարել ողջ Սերբիայում կամ որոշ շրջաններում»,- պատմել է Սերբիայի ՆԳՆ-ի ԱԻ  բաժնի ղեկավարը:

Իշխանությունների որոշմամբ, երաշտից տուժած շրջաններին անընդմեջ ջուր է մատակարարվում:

Ահավոր շոգից  բազմաթիվ բնակիչներ են բուժօգնության դիմել: Շոգը մեղմելու համար մարդիկ շոգից փրկվելու համար ջրամբարների վրա են գրոհել, ինչի պատճառով էլ խեղդվողների թիվն է ավելացել:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply